24 մարտի 2012 - 14:35 AMT
Թուրքիան կարող է վերսկսել Իրաքի հյուսիսում քրդերի ոչնչացմանն ուղղված ռազմական գործողությունը

Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է վերսկսել Իրաքի հյուսիսում ահաբեկիչների ոչնհչացմանն ուղղված ռազմական գործողությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շաբաթ օրը հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

«Ավելի վաղ Թուրքիան արդեն գործողություն անցկացրել է Իրաքի հյուսիսում: Տվյալ փուլում մենք հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կարող ենք վերսկսել գործողությունն Իրաքի հյուսիսում»,- ասել է Էրդողանը:

Վերջին երեք օրերի ընթացքում թուրքական Շիրնակ քաղաքում տեղի են ունեցել բախումներ Քրդական աշխատանքային կուսակցության անդամնմների և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև: Բախումների արդյունքում ոչնչացվել է 9 ահաբեկիչ: Թուրքական կողմը կորցրել է անվտանգության ուժերի 12 աշխատակիցների: