ԱՄՆ բանակի սերժանտ Ռոբերտ Բեյլսին, ով մարտի սկզբին Աֆղանստանում գնդահակարել էր խաղաղ բնակիչների, ուրբաթ օրը մեղադրանք է ներկայացվել 17 մարդու կանխամտածված սպանության մեջ, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ մեջբերելով Աֆղանստանում ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչ գնդապետ Հարի Կոլբային:
Բացի դրանից, 38-ամյա Բեյլսին, ով հիմա գտնվում է Քանզաս նահանգի Ֆորտ Լևենուերտ ռազմական բազայում, պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել 6 մահափորձերի և 6 ֆիզիական բռնության դեպքերի մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գործակալության տվյալներով, եթե դատարանը սերժանտին մեղավոր ճանաչի, նրան սպառնում է մահապատիժ: