24 մարտի 2012 - 14:47 AMT
Ալեքսանդր Մանասյան. Բաքվին միևնույն է չի հաջողվի բացառել Ստեփանակերտի մասնակությունը բանակցություններին

Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի, Ադրբեջանը, որն աշխատում է ամեն կերպ նվազեցնել կամ ընդհանրապես բացառել պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, ձախողման է դատապարտված: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հակամարտության անմիջական կողմն է և առանց նրա կարգավորման գործընթացը չի կարողանա առաջ շարժվել, հայտարարել է քաղաքագետը: Թեև Ղարաբաղի իշխանությունները չեն մասնակցում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարձր մակարդակի հանդիպումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, այցելելով Հարավային Կովկաս, անպայման բանակցում են նրանց հետ և դե-ֆակտո հաստատում են Արցախի դերը որպես հակամարտության անմիջական կողմի»,-ասել է Մանասյանը: