24 մարտի 2012 - 14:59 AMT
Մալայզիան որոշել է հրաժարվել իրանական նավթից

Մալայզիան կդադարեցնի իրանական նավթի ներմուծումը, շաբաթ օրը հայտարարել է երկրի վարչապետ Նաջիբ Թուն Ռեզակը, հայտնում է DPA-ն: Ըստ վարչապետի, նավթի ներկրման ծավալն Իրանից մեծ չէ: Միևնույն ժամանակ աղբյուրները Մալայզիայի նավթային Petronas ընկերությունում հայտնել են, որ նավթի ներկրումն Իրանից կդադարեցվի ապրիլին, ամերիկյան էմբարգոյի ուժի մեջ մտնելուց երկու ամիս առաջ:

Մալայզիան, ըստ գնահատականների, Իրանից օրական ներկրում է 50-60 հազար բարել նավթ:

Ըստ ԱՄՆ օրենսդրության, նախագահ Բարաք Օբաման դեռ ժամանակ ունի մինչ մարտի 30-ը, որոշելու համար, թույլ կտան գներն ու առաջարկների ծավալները 12 պետություններում, գտնել նավթի այլ մատակարարների: