24 մարտի 2012 - 15:48 AMT
Օբամա. Իրանի հետ խնդիրների պատճառով ԱՄՆ-ում բենզինի գները աճել են

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ուրբաթ ելույթ ունենալով, ասել է, որ Իրանի հետ հարաբերությունները և մերձավորարևելյան շրջանում անվտանգության բացակայությունը պատճառ են դարձել, որ նավթի գները աճեն` 20-ից վերածվելով 40 դոլարի, ինչն իր հերթին հանգեցրել է բենզինի գների աճին:

Օբաման հայտարարել է, որ Ամերիկայում բենզինի գների կտրուկ աճի գլխավոր պատճառներն են միջազգային շուկաներում նավթի գների անկայունությունը, Իրանի հետ խնդիրները և Մերձավոր Արևելքում անկայուն իրադրությունը, հաղորդում է ԻՐՆԱ-ն: