24 մարտի 2012 - 16:17 AMT
ԱՄՆ-ը վերականգնում է Պաղեստինին տրամադրվող 88 մլն դոլար օգնությունը

Ամերիկյան օրենսդիրները համաձայնվել են 88 մլն դոլար օգնություն հատկացնել պաղեստինցիներին: Այդ միջոցները նախատեսված են առողջապահության և պարենամթերքով ապահովելու ոլորտում նախագծի իրականացման համար, և դրանք սառեցվել էին անցյալ տարվա սեպտեմբերից:

Ինչպես հաղորդում է «Ազատություն ռադիոն», որոշումն ընդունվել է այն բանից հետ, երբ դրան աջակցել են Հանրապետական կուսակցության երկու կոնգրեսականներ, ովքեր նախկինում հանդես էին գալիս օգնությունը սառեցնելու կողմից: