24 մարտի 2012 - 16:52 AMT
2012-ը ամբողջ սփյուռքի համար լինելու է Հայ գրքի տարի

Ամեն տարի նոյեմբերի սկզբին Մեծն Տանն Կիլիկիո ՆՍՕՏՏ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովանավորությամբ Կաթողիկոսարանում 3 շաբաթ տևող ցուցահանդեսի շրջանակներում փառաբանվում է Հայ գիրքն ու մշակույթը, հաղորդում է կիլիկյան կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը: Այս 33-ամյա ավանդույթը ներկայացնում է գրքեր` տպագրված ոչ միայն Լիբանանում, այլ նաև հայալեզու գրքեր, որոնք տպագրվել են Լիբանանի սահմանակից երկրներում, ինչպես նաև Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին նվիրված գրքեր: Ոգեշնչվելով ցուցահանդեսն ընդլայնելու հնարավորությամբ և այցելելով Մայր Աթոռ` որոշում է կայացվել 2012-ը հայտարարել Հայ գրքի տարի ողջ սփյուռքի համար: