24 մարտի 2012 - 19:11 AMT
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 26-ին կմեկնի Ալմաթի` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի մարտի 27-ին կայանալիք հոբելյանական նիստին, հաղորդում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Այցի ծրագրում նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը եւ Հերմինե Նաղդալյանը: