25 մարտի 2012 - 12:29 AMT
Հյուսիսային Կորեան բալլիստիկ հրթիռը պատրաստում է գործարկման

Հյուսիսային Կորեան արդեն երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող օդակայան է տեղափոխել գործողության հեռահար շառավղի հրթիռը և այն պատրաստում է գործարկմանը, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով աղբյուրներին Հարավային Կորեայի հետախուզությունից:

Պհենյանը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է 2012թ. ապրիլի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել Երկրի արհեստական արբանյակի գործարկումը ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի պատվին: Դա կտրուկ քննադատություն է առաջ բերել ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից: ԿԺԴՀ մտադրությունների առթիվ մտահոգությունը կիսում են նաև Ռուսաստանն ու Չինաստանը: