25 մարտի 2012 - 13:05 AMT
Ձերբակալվել է տուլուզյան հրաձիգի եղբայրը

Ֆրանսիայում յոթ հոգու սպանած և անցյալ շաբաթ ոստիկանության կողմից գնդակահարված Մոհամմեդ Մերայի (տուլուզյան հրաձիգի) եղբայրը ձերբակալվել և դատավորների առջև է ներկայացել հանցագործությանը մասնակից լինելու հնարավոր մեղադրանքներով:

Ներկայումս Աբդելքադեր Մերային հարցաքննում են Փարիզում ներքին հետաքննությունների գործակալության կենտրոնական գրասենյակում: Քննիչները ենթադրում են, որ Մերան ինքն է ծրագրել ահաբեկչական հարձակումները, ինչպես նաև օգնել է իր եղբորը: Մերան հերքում է մեղադրանքները, բայց ասում է, որ հպարտ է իր եղբոր համար: