25 մարտի 2012 - 13:54 AMT
Դմիտրի Մեդվեդևն ու Քոֆի Աննանը քննարկում են իրադրությունը Սիրիայում

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է անցկացնում Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ: Զրույցն ընթանում է «Վնուկովո-2» օդանավակայանում, որտեղից Մեդվեդևը կիրակի օրը կմեկնի մասնակցելու միջուկային անվտանգության երկրորդ գագաթաժողովին Սեուլում և ԲՐԻՔՍ առաջնորդների հանդիպմանը Նյու Դելիում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ծրագրվում է, որ ՌԴ նախագահն ու ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը կքննարկեն Սիրիայում իրադրության խաղաղ կարգավորման ճանապարհները:

Հաշվի առնելով սիրիական ղեկավարության դիրքորոշումը՝ Մոսկվայում գտնում են, որ այսօրվա դրությամբ Աննանի առաքելության գլխավոր խնդիրն է համոզել նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին նստել բանակցությունների սեղանի շուրջ և իշխանությունների հետ ճգնաժամի խաղաղ լուծման հասնել: