26 մարտի 2012 - 09:40 AMT
Ջեյմս Քեմերոնը դարձել է աշխարհում երրորդ մարդը, ով սուզվել է Մարիանյան իջվածքը

Հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը սուզվել է համաշխարհային օվկիանոսի ամենախորը կետը` Մարիանյան անդունդը, հաղորդում է Բի-բի-սին:

Նա 11 կմ խորություն է զուվել ստորջրյա հետազոտությունների համար նախատեսված հատուկ սարքով, որը կոչվում է «Deepsea Challenger», և մտադիր է 6 ժամերի ընթացքում ուսումնասիրել և պատկերել Մարիանյան անդունդի խորքերը:

Նա դարձել է աշխարհում երրորդ մարդը, ով սուզվել է Մարիանյան իջվածքը: Շվեյցարացի ինժեներ Ժակ Պիկարը և ԱՄՆ ՌԾՈւ կապիտան Դոն Ուոլշը միակ մարդիկ են, ովքեր մինչ նա`1960թ, սուզվել են Մարիանյան իջվածքը: Այնտեղ նրանք անցկացրել են ընդամենը 20 րոպե: