Շախմատի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենում Պլովդիվում, արդեն կայացել են 6 տուրեր:
6-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը և Վլադիմիր Պողոսյանը, ովքեր համապատասխանաբար ուժեղ են գտնվել Ալեքսանդր Շիմանովից` Ռուսաստան, Վլադիմիր Ֆեդոսեևից` Ռուսաստան և Միլան Պեինից` Բելգիա:
Սերգեյ Մովսիսյանը միավորներ է կիսել Մարկուս Ռագգերի հետ` Ավստրիա, Հրանտ Մելքումյանը` Դմիտրի Անդրեյնիկի` Ռուսաստան, Գաբրիել Սարգսյանը` Թոմաս Բանուցի`Հունգարիա, հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի է խաղացել Անդրեյ Վոլոկիտինի հետ` Ուկրաինա, Զավեն Անդրիասյանը` Ալեքսեյ Պրիդորոժնիի` Ռուսաստան, Հովհաննես Գաբուզյանը` Նիկոլայ Սեդլակի` Սերբիա, Արման Փաշիկյանը` Յակուպ Էրտուրանի` Թուրքիա:
Միակ պարտությունը կրել է Սամվել Տեր-Սահակյանը, ով զիջել է գերմանացի Դանիել Ֆրիդմանին:
Մովսիսյանը, Մելքումյանը, Հակոբյանը հավաքել են 4.5-ական միավոր և առաջատարներին զիջում են ընդամենը 0.5 միավորով:
Մարտի 26-ին առաջնությունում հանգստյան օր է, 7-րդ տուրի պարտիաները կանցկացվեն մարտի 27-ին: