26 մարտի 2012 - 12:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հաղթելու դեպքում ՀՅԴ-ն թույլ կտա քվեարկել նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին

Մայիս 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում ՀՅ Դաշնակցությունը մտադիր է փոխել օրենսդրությունը, որպեսզի արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները կարողանան մասնակցել ընտրություններին:

Ըստ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի, խոսքն ավանդական Սփյուռքի մասին չէ, «որի, 90 տոկոսը կքվեարկեր ՀՅԴ օգտին, այլ ժամանակավորապես արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների»:

Ըստ նրա, թույլ չտալով արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, իշխանությունները ցանկանում են ավելի դյուրին դարձնել իշխանության վերարտադրությունը, «նպատակ ունենալով թույլ չտալ ժողովրդին տնօրինել սեփական ապագան»:

ՖՈՏՈՇԱՐՔ