26 մարտի 2012 - 16:36 AMT
ԱՄՆ լրագրող. Արևմուտքը փորձում է թույլ չտալ խաղաղ միջուկային տեխնոլոգիաների մուտքն Իրան

Ամերիկյան լրագրող Բրենտ Բուդովսկին ասել է, որ Արևմուտքը պատժամիջոցներ է ներմուծում ԻԻՀ հանդեպ միայն այն պատճառով, որ այդ երկիրը ձգտում է, որ իրեն հասանելի լինեն խաղաղ նշանակության միջուկային տեխնոլոգիաները, ինչը միանգամայն օրինական է Իրանի համար:

Նա ընդգծել է, որ այնպիսի երկրների հատուկ ծառայությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Բրիտանիան, վստահ են, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, հաղորդում է Пресс ТВ-ն:

ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: