26 մարտի 2012 - 16:51 AMT
Մեքենա է գլորվել ձորը, տուժածի վիճակը միջին ծանրության է

Մարտի 25-ին, ժամը 08.11-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, կա տուժած, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի 10 ՏՍ 837 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` «1-03» ծառայության բրիգադը մեքենայի վարորդ` 1978 թ. ծնված Արսեն Բարսեղյանին տեղափոխել է Սպիտակի հիվանդանոց, այնուհետև` Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է: