26 մարտի 2012 - 17:17 AMT
Գերմանիան հրաժարվում է նույնիսկ քննարկել ԱՄՆ խնդրանքն Իրանի վրա հարձակվելու դեպքում օգնության մասին

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն հայտարարել է, որ Գերմանիան Իրանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական գործողությունների հակառակորդ է: Նա հավելել է, որ Գերմանիան չի դիտարկի ԱՄՆ ոչ մի խնդրանք Իրանի վրա հարձակվելու դեպքում օգնության մասին: Նա նախազգուշացրել է, որ չեն դիտարկվելու նույնիսկ Իրանի դեմ ռազմական գործողությունների առաջարկները այդ երկրին ատոմային էներգիայի հետագա զարգացումից զերծ պահելու համար:

Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ պատժամիջոցների քաղաքականությանն աջակցելը և Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը դիտարկելը վերջնական արդյունքում կհանգեցնեն հակառակ արդյունքին: