26 մարտի 2012 - 17:19 AMT
ԱԳ փոխնախարարը Քեմբրիջի ուսանողներին պատմել է Հարավային Կովկասում իրադրության մասին

Մարտի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Փոխնախարար Մնացականյանը ներկայացրել է Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները: Փոխնախարարը հանգամանալից խոսել է նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին և անդրադարձ կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և արցախյան հիմնահարցի պատմությանն ու վերջին զարգացումներին:

Այնուհետև փոխնախարար Մնացականյանը և ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին: