26 մարտի 2012 - 17:30 AMT
Աֆղանստանում այսօր միանգամից երեք հարձակում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ականների վրա

Աֆղանական Ուրուզգան նահանգում մահապարտն ականապատված մոտոցիկլով մխրճվել է ՆԱՏՕ-ի զորասյան մեջ: Ինչպես պատմել են տեղի իրավապահ մարմինները, դա տեղի է ունեցել Չորա գավառում: Եվս մեկ պայթյուն տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի բազայի դարպասների մոտ: Արդյունքում կան տուժածներ զինվորականների և տեղի բնակիչների շարքում, հաղորդում է «Տրուդը»:

Աֆղանստանի հարավում տեղի էր ունեցել ևս մեկ հարձակում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների վրա, մահացել էին երկու զինծառայողներ: