26 մարտի 2012 - 18:05 AMT
«Մեղր կամ յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացումը մասնակցել է «Դիմակ պլյուս» ծրագրին

Արմեն Մազմանյանի «Մեղր կամ յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացումը մասնակցել է Մոսկվայում կայանալիք «Ոսկե դիմակ» մրցույթ-փառատոնի «Դիմակ պլյուս» ծրագրում: Այդ մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը:

Ներկայացումը հիմնված է աշխարհահռչակ սցենարիստ Տոնինո Գուերայի «Մեղր» պոեմի վրա:

«Դիմակ պլյուս» ծրագրին Հայաստանից անցած տարի մասնակցել է Նարինե Գրիգորյանն իր «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացմամբ, իսկ 2010 թ-ին` Զարուհի Անտոնյանը «Ամպից պոկված հեքիաթը» ներկայացմամբ:

Ծրագիրը սկսել է մարտի 2-ին և շարունակվելու է մինչև ապրիլի 2-ը: «Ոսկե դիմակ» մրցույթ-փառատոնն անցկացվելու է մարտի 27-ից ապրիլի 15-ը: