26 մարտի 2012 - 18:06 AMT
Եթե ՀՀ պատվիրակությունը «Եվրանեսթում» խնդիրներ ունենա, Բաքուն գործ կունենա համաշխարհային հանրության հետ

«Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել է այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունների» նախագահ Ակիֆ Նագիի հայտարարությունը, որ «օգտագործվելու են բոլոր միջոցները» «Եվրանեսթի» ԽՎ լիագումար նիստին հայ պատգամավորների մասնակցությունը կանխելու համար: «Եթե Ադրբեջանն իր վրա վերցված միջազգային պարտավարությունների շրջանակներում չկարողանա ապահովել պատվիրակությունների մուտքն իր տարածք կամ նրանց անվտանգությունը, ապա գործ կունենա միջազգային հանրության հետ, այս դեպքում՝ Եվրոպական խորհրդարանի և Եվրամիության հետ»,- ասել է Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին:

«Մենք վախենալու բան չունենք, մենք նրանց հետո հանդիպել ենք նաև այլ մթնոլորտում»,- հավելել է նա: Հովհաննիսյանը նաև հաղորդել է, որ «Եվրանեսթի» ԽՎ-ում հայկական պատվիրակությունը պլանավորում է Բաքու մեկնել ամբողջական կազմով: Միաժամանակ նա չի բացառել, որ մեկ կամ երկու պատգամավոր կարող են չմեկնել առողջական խնդիրներից ելնելով կամ այլ պատճառներով: