26 մարտի 2012 - 18:40 AMT
Երևանում շարունակվում է անվճար բուժօգնության ակցիան կանանցի միամսյակի առթիվ

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց միամսյակի կապակցությամբ քաղաքապետի կարգադրությամբ անցկացվող «Ձեզ համար, կանա՛յք» անվճար բուժօգնության ակցիայի սկսվելուց հետո անցած երկու շաբաթների ընթացքում տեղամասային պոլիկլինիկաներ են դիմել երևանբնակ 7112 կանայք: Նրանցից 3898-ն արդեն անցել են լաբարոտոր-գործիքային հետազոտություններ: Կանանցից ստացիոնար բուժում են ստանում 72-ը, ուղեգրվել են 405-ը:

Կանացից 37-ն էլ արդեն վիրահատվել են: