26 մարտի 2012 - 18:42 AMT
Այսօրվանից մայրաքաղաքի փողոցներում կտարվեն ասֆալտապատման հիմնական աշխատանքներ

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հաղորդակցության հետ կապերի վարչությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման աշխատանքների ընթացքի մասին: Նա տեղեկացրել է, որ այսօրվանից արդեն կտարվեն ասֆալտապատման հիմնական աշխատանքներ:

«Ասֆալտապատման աշխատանքների իրականացման վերահսկողությունը պետք է լինի մշտական, ընդ որում, ոչ միայն վերահսկողության և շինբարեկարգման վարչությունների կողմից, այլ նաև` վարչական շրջանների ղեկավարների ու նրանց աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: