26 մարտի 2012 - 19:10 AMT
«Սփյուռք» ամառային դպրոցը նպատակն է՝ նպաստել ազգապահպանությանը

Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2012թ.-ին կստեղծվի «Սփյուռք» ամառային դպրոց: Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, սփյուռքի ԶԼՄ-ի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, «Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացներն ընթանալու են հինգ ուղղություններով`Հայոց լեզվի արագացված ուսուցում, Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վերապատրաստում,Կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների վերապատրաստում, Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոց, Սփյուռքի լրագրողների վերապատրաստում: