26 մարտի 2012 - 19:22 AMT
Յուլիա Տիմոշենկոյի բանտակիցը կարող է դառնալ մարդասպանը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտակիցը կարող է դառնալ կին մարդասպանը: Այդ մասին հաղորդել է Տիմոշենկոյի պաշտպան, պատգամավոր Սերգեյ Վլասենկոն:

Նրա կարծիքով, Տիմոշենկոյի կյանքին վտանգ է սպառնում: Նա կարծում է, որ ներկա ուկրաինական իշխանությունները չեն ցանկանում կենդանի տեսնել նախկին վարչապետին: Այդ մասին վկայում է բժկական օգնություն չցուցաբերելը, գերմանացի բժիշկների պահանջները չկատարելը և խցիկում երրորդ մահճակալը տեղադրելը, նշում է ՈՒՆԻԱՆ-ը: