26 մարտի 2012 - 19:50 AMT
Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետը դատարան է ներկայացել

Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը առաջին անգամ Ստամբուլի դատարան է ներկայացել երկուշաբթի օրը, հաղորդում է Zaman թերթը: Բաշբուղը մեղադրվում է Արդարության և զարգացման իշխող կուսակցության վարկաբեկման քարոզարշավի կազմակերպմանը մասնակցելու մեջ:

Դատական նիստին Բաշբուղի հետ միասին որպես մեղադրյալ ներկա են նաև Թուրքիայի մի շարք այլ նախկին բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում Հասան Ըսըզը, Մեհմեթ Օթուզբիրօղլուն, Մեհմեթ Էրոզը և այլք: