26 մարտի 2012 - 20:17 AMT
Չինաստանը չի պատրաստվում մասնակցել սիրիական «բարեկամների» հանդիպմանը

ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Խոն Լին Պեկինում կայացած մամլո ասուլիսում նշել է. ««Սիրիայի բարեկամների» նիստը տեղի կունենա ապրիլին Ստամբուլում, սակայն ներկայիս պայմաններում Չինաստանը դրան չի մասնակցի»: Նա ընդգծել է, որ սիրիական հիմնախնդրի լուծումը շահագրգռված կողմերի միջև համագործակցություն և երկխոսություն է պահանջում: Խոն Լիի խոսքով` Չինաստանը կհամագործակցի շահագրգռված կողմերի հետ սիրիական ճգնաժամի խաղաղ լուծման որոնումներում:

«Սիրիայի բարեկամների» առաջին նիստը տեղի է ունեցել փետրվարին Թունիսում առանց Ռուսաստանի և Չինաստանի ներկայության: