27 մարտի 2012 - 10:34 AMT
Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը թիմային ԱԱ-ում զիջել է Ղազախստանին

Հայաստանի հավաքականը Դորտմունդում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում չորրորդ դիվիզիոնի N խմբում 0:3 հաշվով զիջել է Ղազախստանի հավաքականին:

Մուրադ Ասատրյանը զիջել է Երմեկ Բեկնազարովին, Մեսրոպ Ղուկասյանը` Կիրիլ Գերասիմենկոյին, իսկ Ալեքսանդր Դիարյանը` Ասսետ Աբասսովին: Բոլոր հանդիպումներն ավարտվել են 1:3 հաշվով` հօգուտ հակառակորդների:

Այս խմբում Ադրբեջանը 1:3 հաշվով զիջել է Եմենին, իսկ Նոր Զելանդիան 3:2 հաշվով հաղթել է Նիկարագուային:

N խմբում Հայաստանի հավաքականն ունի 3 միավոր, 4 միավորով խմբի առաջատարներն են Եմենն ու Ղազախստանը: Երրորդ հանդիպմանը հայ թենիսիստներն իրենց ուժերը կչափեն Նոր Զելանդիայի հավաքականի հետ: