Սկսած 1995 թվականից, երբ Հայաստանը Միջազգային ֆինանսական կորպորացիայի` Համաշխարհային բանկի անդամ է դարձել, ֆինանսական կառույցը երկրում ավելի քան 200 մլն դոլարի 35 ծրագիր է իրականացրել: Այդ մասին մարտի 27-ին Երևանում ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄՖԿ տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման: Նրա խոսքով` ՄՖԿ-ն Հայաստանում իր գործունեությունն ակտիվացրել է վերջին տարիներին: «Միայն վերջին 3 տարվա ընթացում Միջազգային ֆինանսական կորպորացիան մոտ 150 մլն դոլար է ներդրել Հայաստանում»,- հայտնել է նա:
Ծրագրերի թվում Թոմաշ Թելման առանձնացրել է ֆինանսական աջակցությունը մասնավոր հատվածին, լեռնահանքային արդյունաբերությանը, նոր աշխատատեղերի ստեղծման համար արտադրությանն ու տնտեսական աճի խթանմանը: