27 մարտի 2012 - 13:17 AMT
«Արմավիա» ավիաընկերությունը ուղիղ չվերթ կիրականացնի դեպի Միլան

«Արմավիա» ավիաընկերությունը նոր ուղիղ չվերթ կիրականացնի դեպի Միլան:

Ինչպես հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, Թռիչքներն իրականանալու են 2012թ ապրիլի 5-ից հոկտեմբերի 25-ը` հինգշաբթի օրերը:

Ազգային ավիափոխադրող «Արմավիան» շաբաթական 100 չվերթ է իրականացնում աշխարհի 20 երկրներ 40 ուղղություններով: Ընկերության պարկում կան Airbus, CRJ, Boeing, ինչպես նաև նոր սերնդի ռուսական Sukhoi Superjet ինքնաթիռներ: