Ճապոնիայի հյուսիս-արևելքում երեքշաբթի օրը տեղի է ունեցել 6,4 մագինտուդով երկրաշարժ, հաղորդվում է երկրի Ազգային օդերևութաբանական գործակալության հաղորդագրությունում: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով 15:00): Էպիկենտրոնը գտնվել է Իվատե պրեֆեկտուրայից արևելք, երկաշարժի օջախն ընկել է 10 կմ խորության վրա:
Առավել ուժեղ հետցնցումներ են գրանցվել Իվատե, Միյագի, Աոմորի, Յամագատա և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: