27 մարտի 2012 - 16:47 AMT
Առողջապահության նախարարությունը գիշերային մշտադիտարկման վերաբերյալ տվյալներ չի տրամադրում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ 2011թ.-ի զարգացումները ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում , անդրադարձել է առկա թերություններին և առավելություններին:

Նախարարությունը պաշտպանին չի տրամադրել տեղեկատվություն, թե քանի գիշերային մշտադիտարկում է անցկացվել բուժհաստատություններում և մարդու իրավունքների խախտման քանի դեպք է բացահայտվել դրանց արդյունքում: Նման վիճակագրության բացակայությունը կամ դրա չտրամադրումը, Կարեն Անդրեասյանի գնահատմամբ, էականորեն նվազեցնում է նախարարության համապատասխան վերահսկողական գործառույթների արդյունավետության նկատմամբ հանրային վստահությունը: