27 մարտի 2012 - 17:07 AMT
Կարեն Անդրեասյան. Մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկումը դրական միտում է

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է 2011թ.-ի զարգացումները ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում, անդրադարձել է առկա թերություններին և առավելություններին:

Նա դրական միտում է համարում այն, որ հունվարի 1-ից ներդրվել է մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը և երեխայի առողջության անձնագիրը: Իսկ 2011 թվականի մայիսից անվճար է 14 տարեկանը բոլորած նախազինակոչային տարիքի երիտասարդների բուժզննումը և անհրաժեշտության դեպքում՝ բուժումը։