27 մարտի 2012 - 17:41 AMT
ՌԴ ԱԳՆ. «Սիրիայի բարեկամները» հող են պատրաստում արտասահմանյան միջամտության համար

Ռուսաստանը «Սիրիայի բարեկամներ» խմբին կասկածում է արտասահմանյան միջամտության համար հիմք նախապատրաստելու մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը մարտի 27-ին կայացած ճեպազրույցում:

«Նման բնույթի միջոցառումը, ցավոք սրտի, ունի միակողմանի քաղաքական ուղղվածություն, մասնակիցները չեն զբաղվում հակամարտությունը դադարեցնելու համար միջսիրիական երկխոսություն հաստատելու որոնումներով, այլ հակառակը, ավելի շուտ հող են նախապատրաստում արտաքին միջամտության համար»,- ասել է նա և միաժամանակ չի նշել, թե որտեղից է նրա մոտ հայտնվել նման տեղեկատվություն: