27 մարտի 2012 - 18:49 AMT
Բաղդադում մեկնարկել է ԱՊԼ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հանդիպումը

Բաղդադում երեքշաբթի օրը բացվել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հանդիպումը, հաղորդում է իրանական հեռուստատեսությունը, գրում է ՌԻԱ Նովոստին: ԱՊԼ անդամ-երկրների տնտեսական բլոկի նախարարների նիստը նախորդում է չորեքշաբթի օրը նախատեսված ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությանը և կազմակերպության երկրների առաջնորդների հանդիպմանը, որը կայանալու է Իրաքի մայրաքաղաքում մարտի 29-ին:

Ընթացիկ հանդիպման հիմնական հարցերն են տնտեսական համագործակցության և փոխադարձ առևտրի ընդլայնումը, ջրային պաշարների բաշխումը, զբոսաշրջության զարգացումը և այլն:

Բացի դրանից, նախարարները քննարկելու են Պաղեստինի ուղերձը պաղեստինական տարածքների բնակչությանը շտապ ֆինանսական օգնություն տրամադրելու մասին: