27 մարտի 2012 - 19:02 AMT
Սիրայում կրակել են Բաշար Ասադի շքախմբի վրա

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդհատել է իր ուղևորությունը Հոմս քաղաք (Դամասկոսից 165 կմ հյուսիս) այն բանից հետո, երբ նրա շքախումբը ենթարկվել է գնդակոծության, հաղորդել է Ալ Արաբիա հեռուստաալիքը: Նրա տեղեկությունների համաձայն, գրոհայինները ավտոմեքենաների շարասյան վրա ուժեղ կրակ են արձակել:

Սիրիական ԶԼՄ-ներն այդ առիթով ոչ մի հաղորդագրություն չեն տվել: «Սուրիա» հեռուստաալիքը ցույց է տվել նախագահի և նահանգապետի հանդիպման տեսագրությունը, ինչպես նաև նրա ուղևորությունը ավերված Բաբ-Ամր թաղամաս, որն ընդդիմադիր հիմնական կացարանն է: