27 մարտի 2012 - 20:28 AMT
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկնել է Վրաստան

Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ-մայոր Դևի Չանկոտաձեի հրավերով մարտի 27-ից 28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան:

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հանդիպումները Վրաստանի պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ, այցելություններ Վրաստանի ազգային ռազմական ակադենիա և Կրծանիսի վարժական կենտրոն, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: