28 մարտի 2012 - 10:30 AMT
ՌԴ Դաշնության խորհուրդը կքննարկի ԱՊՀ-ում առևտրի ազատ գոտու մասին պայմանագիրը

ՌԴ Դաշնության խորհրդի անդամները վավերացման բլոկի շրջանակներում կքննարկեն ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, համաձայնագրերը Բելառուսի ու Ուկրաինայի հետ, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին համաձայնագիրը միջպետական էլեկտրահաղորդիչ գծերի (ԷՀԳ) շահագործման մասին:

Օրենսդիրները կքննարկեն «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը՝ կուսակցությունների ստեղծման պարզեցման ուղղությամբ:

2011թ. հաշվետվությամբ հանդես կգա ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: