Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստներն ընդհատել են 9 ամիս տևած առանց հաղթանակների շրջանը: Ազգային ֆուտբոլային լիգայի երկրորդ փուլի 4-րդ տուրում «Ուրալը» հանդիպել է «Տորպեդոյի» հետ և հաղթել 2:0 հաշվով:
Երկրորդ գոլի հեղինակ է դարձել Էդգար Մանուչարյանը, որը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում: Մանուչարյանն ոտքի վնասվածք ուներ և երկար ժամանակ չէր խաղացել ակումբի կազմում:
«Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պոբեգալովն ասել է, որ Մանուչարյանը դեռ պատրաստ է ավելի երկար ժամանակ անցկացնել մարզադաշտում, և ի սկզբանե նա մտադիր էր հնարավորություն տալ ֆուտբոլիստին դաշտում 15-20 րոպե անցկացնել:
«Ուրալը» վաստակել է 64 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը: