28 մարտի 2012 - 11:30 AMT
«Հայկական ժամանակ». Տիգրան Խզմալյանն ու Ժիրայր Սեֆիլյանն անձամբ են քանդելու Մաշտոցի պուրակի բուտիկները

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյան, քաղաքագետ Մանվել Սարգսյան, իրավապաշտպան Ստեփան Դանիելյան. սրանք այն մարդիկ են, որ որոշել են սեփական ձեռքերով ապամոնտաժել Մաշտոցի պուրակի բուտիկները: Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը, այս որոշումը կայացվել է՝ ի կատարումն բնապահպան-ակտիվիստների ձևավորած քաղաքացիական դատարանի վճռի: Ապամոնտաժողների խումբը համալրված է նաև այլ անձանցով: