28 մարտի 2012 - 11:43 AMT
Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը ԱԱ-ում հաղթել է Եմենին և զիջել Նոր Զելանդիային

Մարտի 27-ին Դորտմունդում սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում չորրորդ դիվիզիոնի N խմբում Հայաստանի հավաքականը երկու հանդիպում է անցկացրել: Առաջին խաղում հայ թենիսիստները 2:3 հաշվով զիջել են Նոր Զելանդիային:

Մուրադ Ասատրյանը երկու հանդիպում է անցկացրել, որոնցից առաջինում 3:2 հաշվով հաղթել է Ջոն Կորդուեին, իսկ երկրորդում նույն հաշվով զիջել Ռոջեր Ռաոյին: Մեսրոպ Ղուկասյանը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ռաոյի հանդեպ, այնուհետև նույն հաշվով պարտվել Ջոն Գորդուեին: Ալեքսանդր Դիարյանը չի կարողացել դիմակայել Քևին Վուին, մրցակիցը առավելության է հասել 3:1 հաշվով:

Այնուհետև Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով կարողացել է հաղթանակ տանել Եմենի հանդեպ: Երկու անգամ հաղթանակ է գրանցել Մեսրոպ Ղուկասյանը, ինչպես նաև հաղթել է Մուրադ Ասատրյանը: Միակ պարտությունը կրել է Ալեքսանդր Դիարյանը:

Խմբի առաջատարը Ղազախստանի հավաքականն է, որը 8 միավոր ունի, 7 միավորով 2-րդ տեղում է Նոր Զելանդիան, Հայաստանն ու Եմենը 6-ական միավոր ունեն:

Խմբային փուլի վերջին խաղում հայ շախմատիստները կխաղան Ադրբեջանի հետ: