28 մարտի 2012 - 13:03 AMT
Արդեն 2014թ Հայաստանը կկարողանա 70 տոկոսով իրեն ապահովել հացահատիկով

Բարձր արդյունավետության տեսակի կիրառումը թույլ կտա 2012թ Հայաստանի հացահատիկի ցանքատարածքներն ավելացնել 20 հազար հեկտարով, մարտի 28-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Մինչև 2014թ մենք կկարողանանք այդ մակարդակը հասցնել 60-70 տոկոսի»,-ընդգծել է նա: 2011թ հատիկավոր կուլտուրաների արտադրությունը 35 տոկոսով գերազանցել է 2010թ ցուցանիշը, իսկ ցորենի ինքնաբավության մակարդակը կազմել է 38,7 տոկոս (2010-ի համեմատ աճը 5%):

Նման ցուցանիշների Հայաստանը կարողացել է հասնել այնպիսի ծրագրերի իրականացման արդյունքում, ինչպիսիք են «2010-2014թթ ցորենի սերմերի արտադրություն և սերմնարտադրության զարգացումը», «2011-ին սերմերի և գարու արտադրությունը», «2011-ին եգիպտացորենի արտադրության զարգացումը»:

Ամեն տարի Հայաստանն օգտագործում է 650-720 հազար տոննա հացահատիկ, որից արտադրական նպատակներով օգտագործվում է միայն 435-450 հազար տոննան: Սեփական արտադրությունը կազմում է 168-175 հազար տոննա, իսկ պակասուրդը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալները վերջին 5 տարիների ընթացքում ամեն տարի կազմել են 380-420 հազար տոննա: