29 մարտի 2012 - 12:25 AMT
ՄՕԿ-ի ղեկավար Ժակ Ռոգեն գոհ է Լոնդոնի`Օլիմպիադային պատրաստ լինելու մակարդակից

ՄՕԿ-ի ղեկավար Ժակ Ռոգգեն գոհ է Լոնդոնի`Օլիմպիադային պատրաստ լինելու մակարդակից: ՄՕԿ-ի հանձնաժողովի վերջին տեսչական ստուգումից հետո, գնահատելով օլիմպիական օբյեկտների վիճակը, պարզվել է, որ թերություններ չկան: Ռոգեն, գնահատելով օլիմպիական օբյեկտների և բրիտանական մայրաքաղաքի ենթակառույցների վիճակը, ասել է, որ իրեն ամեն ինչ գոհացրել է, հաղորդում է gazeta.ru-ն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է, որ Օլիմպիադայի մասնակից մարզիկների, երկրպագուների անվտանգությունը ապահովված կլինի:

Օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու համար բրիտանական իշխանությունները տրամադրել են 553 մլն ֆունտ ստերլինգ: Լոնդոնի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 27-օգոստոսի 12: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը խաղերն ընդունելու է 3-րդ անգամ: