29 մարտի 2012 - 12:45 AMT
Վոլեյբոլիստուհիներն իրավունք են ստացել բիկինի չհագնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ

Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ուղղումներ է մտցրել կանոնակարգում, որի համաձայն կանայք 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերում կարող են ինքնուրույն ընտրել իրենց մարզահագուստը:

Այժմ լողափի վոլեյբոլիստուհիները պարտավոր չեն հանդես գալ բիկինիով, այլ կարող են հագնել շորտեր, տոպեր կամ մարզաշապիկներ:

Ֆեդերացիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ շատ երկրներում հագուստի նկատմամբ կան կրոնական և մշակութային պահանջներ, ուստի օլիմպիական մրցաշարի ժամանակ նրանք պետք է մարզահագուստի ընտրության հնարավորություն ունենան, հաղորդում է newsru.com-ը:

Լոնդոնի Օլիմպիադայում լողափային վոլեյբոլի մրցաշարը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 12-ը: