29 մարտի 2012 - 18:46 AMT
Ռուսների 62 տոկոսը կողմ են մահապատիժը վերականգնելուն

Ռուսների մեծամասնությունը (62 տոկոս), ովքեր հարցվել են «Հասարակական կարծիք» հիմնադրամի սոցիոլոգների կողմից, համոզված են, որ Ռուսաստանը պետք է վերադառնա մահապատժի կիրառմանը:

Նրանց կարծիքով, մահապատիժը պետք է կիրառել անչափահասների դեմ սեռական հանցագործությունների (72 տոկոս), սպանությունների (64 տոկոս), ահաբեկչության (54 տոկոս), թմրանյութեր տարածելու (28 տոկոս) և պետական դավաճանության (12 տոկոս) համար: