29 մարտի 2012 - 18:53 AMT
ԼՂՀ ԱԳՆ-ում քննարկել են ԵԱՀԿ առաքելության դիտարկման արդյունքները,

Մարտի 29-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ), դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացված դիտարկման արդյունքները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: