29 մարտի 2012 - 19:04 AMT
Վլադիմիր Հակոբյանը շախմատի ԵԱ 9-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Վլադիմիր Մալախովի հետ

Վլադիմիր Հակոբյանը Եվրոպայի շախմատի առաջնության 9-րդ տուրում հանդիպել է Վլադիմիր Մալախովի հետ (Ռուսաստան): Պարտիան ավարտվել է ոչ ոքի: Շախմատիստները հաշտությամբ են բաժանվել 19-րդ քայլին: Հակոբյանը հավաքել է 7 միավոր և առայժմ գլխավորում է առաջնությունը:

Իսկ Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի է խաղացել սերբ Իվան Սարիչի հետ: Նա ունի 6 միավոր: Մյուս հայ շախմատիստների պարտիաները շարունակվում են: Հրանտ Մելքումյանը խաղում է Ալեքս Դրեևի հետ (Ռուսաստան), Գաբրիել Սարգսյանը՝ Եվգենի Նայերի (Ռուսաստան):

Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Պետեր Պրոխաչկոյին (Հունգարիա), Զավեն Անդրիասյանը՝ Նիլս Գրանդելիուսին (Շվեդիա), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Նիկոլ Դյուկիչին (Չեռնոգորիա):

Հովհաննես Գաբուզյանը կխաղա Վլադիսլավ Նեվիդնիչնիի (Ռումինիա) հետ, Սամվել Տեր-Սահակյանը՝ Նիկոլաոս Գալոպոուլոսի (Հունաստան), Արման Փաշիկյանը՝ Ժասմին Բեյտովիչի (Բոսնիա և Հերցեգովինա), Վլադիմիր Պողոսյանը՝ Օֆիր Ահարոնի (Իսրայել):