29 մարտի 2012 - 19:12 AMT
Մերձավոր Արևելքում և Ասիայում ամերիկյան ՀՀՊ համակարգերը կարող են ԱՄՆ և Չինաստանի միջև վեճի պատճառ դառնալ

Մերձավոր Արևելքում և Ասիայում ՀՀՊ տարրեր տեղադրելու ԱՄՆ պլանները կարող են Վաշինգտոնի և Պեկինի միջև վեճի պատճառ դառնալ: Ինչպես ենթադրում են փորձագետները, եթե չինացիները հանդես գան ամերիկյան ՀՀՊ դեմ, Ռուսաստանի մշտական բողոքները «անմեղ խաղ» կթվան: «Պեկինն արդեն հայտարարել է, որ դժգոհ է տարածաշրջանում ռազմական ներկայությունը մեծացնելու Վաշինգտոնի պլաններից»,- հայտարարել է Missile Defense Advocacy Alliance հետազոտական կենտրոնի ղեկավար Ռիկի Էլիսոնը: