29 մարտի 2012 - 19:25 AMT
Հայաստանի առաջնության 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

Հաշվի առնելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության դաշտի տեր ակումբների դիմումները` վերջիններիս մարզադաշտերի խոտածածկի իրավիճակով պայմանավորված, ՀՖՖ-ն տեղափոխել է մարտի 31-ին և ապրիլի 1-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի երեք հանդիպում:

Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, «Իմպուլս»-«Միկա» հանդիպումը կկայանա մարտի 31-ին Երևանի «Միկա» մարզադաշտում: «Ուլիսը» և «Գանձասարը» ուժերը կչափեն ապրիլի 1-ին Իջևանի «Արնար» մարզադաշտում:

Իսկ «Արարատ»- «Շիրակ» խաղը տեղի կունենա ապրիլի 1-ին Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում: