29 մարտի 2012 - 19:35 AMT
Հայաստանը և Ռուսաստանը լուծել են Հայկական ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը

Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ռուսական ընկերությունը ստորագրել են համաձայնագիր, որով լուծվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարման պայմանագիրը:

Պյամանագիրը վաղաժամկետ է լուծարվել, քանի որ ռուսական ընկերությունը լիովին կատարել է ԱԷԿ պարտքերի կարգավորման վերաբերյալ իր պարտավորությունները:

Մարտի 1-ին ՀՀ կառավարությունն իր նիստում լիազորել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լուծարել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ հավատարմագրային կառավարման պայմանագիրը:

Հայկական ատոմակայանը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը հավատարմագրային կառավարման է հանձնվել 2003 թ.` 5 տարի ժամկետով, իսկ 2008 թ. այդ ժամկետը երկարաձգվել է ևս 5 տարով` մինչեւ 2013 թ.: